Մենք չենք կարող կռվի մեջ մտնել. ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայի օգնության սպառնալիքի մասին

Ուկրաինայում մարտերը սպառում են ամերիկյան զենքի որոշ տեսակների պաշարները, և Պենտագոնը ժամանակ չունի դրանք համալրել, ինչը ԱՄՆ պաշտոնյաների շրջանում վախ է առաջացնում երկրի մարտունակության վերաբերյալ, գրում է Wall Street Journalը։

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Կիևին մատակարարումների պատճառով 155 միլիմետր տրամաչափի արկերի պաշարները գտնվում են «տհաճորեն ցածր» մակարդակի վրա։

«Նրանց մակարդակը կրիտիկական չէ, քանի որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ որևէ խոշոր ռազմական հակամարտության մեջ, բայց դա այն ռեզերվների մակարդակը չէ, որով մենք կցանկանայինք մարտի մեջ մտնել», – պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։

Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային։ Վաշինգտոնը տասնյակ միլիարդավոր դոլարներ է հատկացնում Կիևի ռազմական օգնության համար։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արևմտյան զենքի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ զենքի տեղափոխումը դառնում է ռուսական բանակի օրինական թիրախ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։