Սպիտակ տունը հայտարարել է Աֆղանստանում Ալ-Քաիդայի առաջնորդի ոչնչացման մասին
Սպիտակ տունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հուլիսի 30-ին հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Աֆղանստանում, որի արդյունքում հաջողվել է ոչնչացնել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ- Զավահիրիին, որը ղեկավարել է խմբավորումը Ուսամա բեն Լադեն մահից հետո։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հստակեցնում է Սպիտակ տան ներկայացուցչը՝ խոսքը Այման ալ-Զավահիրիի մասին է, որը նախկինում եղել է Ուսամա բեն Լադենի տեղակալը։ 2011 թվականին «թիվ մեկ ահաբեկչի» սպանությունից հետո ալ-Զավահիրը գլխավորել է խմբավորումը և ղեկավարել այն, հավելել է ամերիկացի պաշտոնյան։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ մենք թույլ չենք տա, որ Աֆղանստանը դառնա «անվտանգ ապաստարան» ահաբեկիչների համար, որոնք կարող են վնասել Միացյալ Նահանգներին և Ամերիկայի քաղաքացիներին: Շաբաթ երեկոյան մենք կատարեցինք այդ խոստումը», – ասել է Սպիտակ տան խոսնակը:
Նա հայտնել է, որ հարձակումը տան վրա, որտեղ գտնվում էր գրոհայինը, իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ ԱՄՆ նախագահի թույլտվությամբ։
Խոսնակը պարզաբանել է, որ Վաշինգտոնը թալիբներին չի տեղեկացրել այս գործողությունն իրականացնելու մտադրության մասին։

