Կարևորվել է նման ձևաչափերով հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը․ Արցախի Արդարություն կուսակցություն

Արցախի ԱԺ ում տեղի է ունեցել հանդիպում Արցախ այցելած ՀՀԿ երիտասարդաական կազմակերպության և Արցախի «Արդարություն», «ՀՅԴ» և «ԱԺԿ» կուսակցությունների երիտթևերի միջև: Քննարկվել են համագործակցության առկա մակարդակի բարձրացման և փոխայցելությունների միջոցով հետագա շփումների խթանման, հետագա ծրագրերին առավել առարկայական և տեսանելի ընթացք հաղորդելու մասին հարցեր։

Նախորդ օրը կուսակցւթյունների երիտթևերի միջև նաև ընդլայնված կազմով հանդիպում է եղել Ստեփաանակերտի «Ֆոռեսթ Հաբ»: Որին մասնակցում են նաև ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ «Արդարություն», «ՀՅԴ» և «ԱԺԿ» խմբակցություններից: Քննարկվել են երկու հայկական պետությունների առջև առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը: Կարևորվել է նման ձևաչափերով հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երիտասարդության առավելագույն ներգրավվածության անհրաժեշտությունը պետության հետագա զարգացմանը ուղղված ծրագրերին: