Ողբերգական դեպք Երևանում. 13–ամյա տղան հոսանքահարվել է ու մահացել

Այսօր Երևանում 13–ամյա տղա է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։

Պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։ Չնայած բժիշկների ջանքերին` երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։