Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Նիստում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։

Հիշեցնենք, ԱԺ խորհուրդն այսօր նիստ էր հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։

Սակայն իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։