ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից. ԻԻՀ առաջնորդ

Երեքշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրան ընկերակցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջանորդը, կարևորելով Սիրիայի հարցը, հայտարարել է. «Սիրիայի դեպքում կա մի կարևոր հարց՝ ամերիկացիների կողմից Եփրատի արևելյան նավթառատ տարածքների օկուպացումը: Եվ այդ հարցը պետք է լուծվի նրանց այդ շրջաններից վտարելու ճանապարհով»: Գրում է ParsToday-ը:

Նշելով, որ համաշխարհային իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ընդլայնել Իրան-Ռուսաստան համագործակցությունն, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Երկու երկրների միջև սստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր ու հուշագրեր, այդ թվում՝ նավթի ու գազի ոլորտների վերաբերյալ, որոնք պետք է լիարժեք իրականացվեն»:

ԻԻՀ առաջնորդը կարևորել է երկու  երկրների համագործակցությունը, հատկապես՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պայմաններում և ուկրաինական  իրադարձությունների ֆոնին, հավելելով. «Պատերազմը դաժան իրականություն է և Իրանին չի ուրախացնում այն փաստը, որ դրա հետևանքով տուժում են հասարակ մարդիկ: Սակայն Ուկրաինայի դեպքում պետք է ասել, որ եթե դուք չստանձնեիք գործողությունների նախաձեռնությունը, դա կաներ հակառակ կողմը»:

Նշելով, որ Արևմուտքը դեմ է անկախ և հզոր Ռուսաստանին, ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ ՆԱՏՕ-ն վտանգավոր կառույց է, հավելելով. «Եթե ՆԱՏՕ-ի համար ճաապարհը բաց լինի, այդ կառույցը սահմաններ չի ճանաչի: Եվ եթե Ուկրաինայում դաշինքի առաջխաղացումը չկասեցվեր, որոշ ժամանակ անց  պատերազմը կլիներ Ղրիմի պատրվակով»:

Այաթոլլահ Խամենեին ասել է. «ԱՄՆ-ն ու Արևմուտքն այսօր թուլացել են  և չնայած խոշոր ծախսերին ու գործադրած ջանքերին, մեր տարածաշրջանում, այդ թվում՝  Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Պաղեստինում նրանց քաղաքական հաջողությունները նվազել են»:

Կարևորելով Սիրիայի հարցն ԻԻՀ առաջնորդը նշ՛ել է, որ Իրանը դեմ է այդ երկրի դեմ հարձակմանը, հավելելով. «Սիրիայի դեպքում կա մի կարևոր հարց՝ ամերիկացիների կողմից Եփրատի արևելյան նավթառատ տարածքների օկուպացումը: Եվ այդ հարցը պետք է լուծվի նրանց այդ շրջաններից վտարելու ճանապարհով»:

Դատապարտելով տարածաշրջանի ներքին գործերին Սիոնիստական ռեժիմի միջամտությունն ԻԻՀ առաջնորդը նշել է, որ սիոնիստների վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումը հիացմունքի է արժանի:

Նա նշել է. «Իրանը չի հանդուրժի որևէ ծրագիր կամ քաղաքականություն, որն Իրանի ու Հայաստանի միջև սահմանի փակվելու պատճառ կդառնա»:

Առաջնորդը հավելել է, որ Իրան-Ռուսաստան երկարաժամկետ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից և դիմելով Պուտինին, ասել. «Դուք և մեր երկրի նախագահը գործնական մարդիկ եք հետևաբար, այս շրջանում երկու երկրների համագործակցությունը պետք է հասնի գագաթնակետին»:

Հաստատելով Վալդիմիր Պուտինի այն խոսքերը, որ անհրաժեշտ է գործարկել Ռաշթ-Աստարա երկաթգիծը, առաջնորդը նշել է, որ դա կնպաստի Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու ավարտին և բխում է երրկու երկրների շահերից:

Կարևորելով Արևմուտքի կեղծիքների դիմաց զգոնություն պահպանումն ու դիմակայությունն ԻԻՀ առաջնորդը նշել է. «Ամերիկացիները բռնատեր են և խորամանկ: ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկն ամերիկյան քաղաքականությանը խաբվելն էր, թեև Ձեր օրոք Ռուսատսանը պահպաննել է անկախությունը»:

Ողջունելով երկու երկրների միջև առևտրափոխանակումներում ազգային արժույթից օգտվելու գաղափարը, առաջնորդը նշել է. «Դոլարն աստիճանաբար պետք է դուրս բերվի համաշխարհային առևտրային գործարքներից»:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որևէ մեկը պատերազմ չի ցանկանում: Հասարակ մարդկանց կյանքի կորուստը մեծ ողբերգություն է: Սակայն Արևմուտքի քայլերը մեզ  արձագանքելուց բացի այլ ելք չթողեցին»:

Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների արմատների ու պատճառների մասին, և անդրադառնալով Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններին, ներառյալ՝ Ուկրաինայում իրականացված հեղաշրջմանը և ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը, որն անտեսել է նախկինում ստանձնած պարտավորությունները՝ խուսափել Ռուսաստանի ուղղությամբ  ընդլայնումից, Վլադիմիր Պուտինն ասել է. «Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են, որ դեմ են եղել  ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո պարտավոր են եղել համաձայնության տալ այդ հարցին: Իսկ դա վկայում է նրանց ինքիշխանության ու անկախության բացակայության մասին»:

ՌԴ նախագահը նշել է, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամերիկացիների գործած չարիքների հերթական օրինակն է:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին, նշելով. «Պատժամիջոցները վնասել էեն հենց Արևմուտքին, քանի որ դրանց հետևանքով առաջացել են այնպիսի խնդիրներ, ինչպես՝ նավթի գների աճը և  պարենային ապրանքների ճգնաժամը»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և  նրանց թալանելու նպատակով դոլարը որպես ճնշման լծակ կիրառելուն, Պուտինը նշել է, որ այդ գործողությունները վնասում են հենց ԱՄՆ-ին, քանի որ արդյունքում աշխարհում թուլացել է դոլարի նկատմամբ վստահությունը և երկրները փորձում են այն փոխարինել այլ արժույքներով:

ՌԴ նախագահը հավելել է. «Ռուսաստանն ու Իրանը նույնպես առևրտրային փոխանակումներում այլ արժույթներ կիրառելու ուղիներ են փնտրում»:

Հասատելով կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի դիրքորոշումները, Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրները նույն դիրքորշումն ունեն Սիրիայի խնդրի, այդ երկրի հյուսիսի դեմ հարձակումներին դեմ լինելու հարցում և հավելել. «Եփրատից արևելք ընկած շրջանը պետք է լինի սիրիական ռազմական ուժերի վերահսկողության տակ»:

Նշելով, որ երկու երկրներրի հարաբերությունները բոլոր ոլորտներում  և նախագծերում զարգացող են, ՌԴ նախագահը հավելել է. «Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ պայքարում են ահաբեկչության դեմ: Ռազմական ոլորտում մենք նույնպես փորձում ենք ընդլայնել համագործակցությունը  և Չինաստանի  հետ եռակողմ համագործակցությունը»: