Որպես Լարսի անցակետին այլընտրանք՝ դիտարկում ենք երկու տարբերակ․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունը, որպես Լարսի անցակետին այլընտրանք, դիտարկում է երկու տարբերակ՝
լաստանավի ստեղծում Փոթիում կամ Բաթումում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության
նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Վահան Քերոբյանը:
«Լաստանավի վերջնական թույլտվությունը դեռ չենք ստացել: Հոլանդական ընկերությունը, որը պետք է տա
թույլտվությունը, միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին, ինչի պատճառով թույլտվությունը ձգձգվում
է: Հույս ունենք, որ լուծում կստանանք: Սրա այլընտրանքը Բաթումի նավահանգիստն է, որն ի դեպ,
կառավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Երկու
տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի: Խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև Հայաստանը
բոլոր ուղղություններով պետք է ունենա լավ կապեր»,- նշեց Քերոբյանը:
Քերոբյանի խոսքով՝ այս պահին Լարս բաց է ավտոմեքենաների համար, իսկ գոյացած մեծ հերթերը
կվերանան մեկ ամսվա ընթացքում:
«Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան»,- ասաց Վահան
Քերոբյանը: