Բրիտանիայում վախենում են, որ Ռուսաստանը կարող է «հարվածել» Լեհաստանին
Ռուսաստանը կարող է հարված հասցնել Լեհաստանի մատակարարման գծերին՝ Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու պատճառով, Daily Express-ին ասել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Նիլ Մելվինը։
Նրա խոսքով, պատերազմական գոտի սպառազինությունների հետագա մատակարարումները կարող են համաշխարհային հակամարտության հանգեցնել։
«Մտավախություն կա, որ Ուկրաինայում իրավիճակը կվերաճի ավելի լայն հակասության»,- ասել է Մելվինը։
Հրատարակչության զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ակտիվացնում է ջանքերը՝ խափանելու Ուկրաինային տեխնիկայի մատակարարումը։
«Ռուսաստանը կարող է փորձել հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի տարածքի մատակարարման գծերին, օրինակ՝ Լեհաստանի ռազմակայաններին: Սա, իհարկե, ռիսկ է»,- նշել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

