Իսրայելի ահաբեկչական գործողությունն անպատասխան չի մնա. ԻՀՊԿ գլխավոր հրամանատար

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իսրայելի վերջին ահաբեկչական գործողությունն անպատասխան չի մնա և թշնամին պետք է սպասի դրա արձագանքին:  Այս մասին գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը, համաշխարհային բռնատիրության հետ կապված հակահեղափոխայկան խմբի անդամները Թեհրանում սպանել են է ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատար Սայադ Խոդայիին:

Հինգշաբթի օրը, նահատակ Սայյադ Խոդայիի հիշատակի արարողության ժամանակ, Iran Press-ին տված հարցազրույցում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը երկու ահաբեկչական ռեժիմներ են, որոնք, ինչպես Հիրոսիմայի և Նագասակիի դեպքում, զանգվածային ոչնչացման զենք են օգտագործում մարդկանց սպանելու համար»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է. «Երբ ամերիկյան և իսրայելական թշնամիները պարտություն են կրում,-  դիմում են սպանության մեթոդին»:

Նա հավելել է. «Իսլամական Իրանի վճռական է՝ վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից ու Իսրայելից»