Թուրքիան առաջին պատժիչ քայլն է անում՝  չթույլատրելով հայտնի ավիաընկերությանը իր երկրի օդային տարածքն օգտագործել  Երևանից Եվրոպա թռչելու համար

Թուրքիան առաջին պատժիչ քայլն է անում՝  չթույլատրելով հայտնի ավիաընկերությանը իր երկրի օդային տարածքն օգտագործել  Երևանից Եվրոպա թռչելու համար։

Միշտ էլ այդպես է եղել, Թուրքիայի ձեռքն առաջինը հասել է նրանց, ովքեքր ավելի մոտ են եղել կանգնած իրեն, ովքեր կարծել են թե իրենք շատ կարևոր գործ են անում և բարեկամության կամուրջի դեր են կատարում։ Ոչ միայն հայերի դեպքում է այդպես եղել, այլ նաև քրդերի, սիրիացիների, հույների և բոլոր նրանց, որոնց նկատմամբ Թուրքիան մշտապես ունեցել է ընդգծված թշնшմшկան վերաբերմունք։

Որպես կանոն, թուրքական խորամանկության զոհ չեն դարձել այն ուժերը, որոնք մինչև վերջ չեն վստահել թուրքին, և չեն բռնել այն մեկնած ձեռքը, որի ափի մեջ եղել է շիկացած խարան՝  սպшնվելու խարան։ Թուրքիան մշտապես վարել է քաղաքականություն, որ ինքը ամենահզորն է, որ ինքը ամենակարողն է, որ եթե իր հարևանները իրեն չենթարկվեն, ապա կկորչեն անհետ։ Սա հոգեբանական շատ մեծ նշանակություն է ունենում հատկապես այնպիսի հարևան երկրների համար, որոնք անհաջողություններ են գրանցում տևական ժամանակ։ Այս երկրների որոշ խավեր իսկապես լծվում են թուրքական լոբբինկի գործին և , կուլ գնալով այդ հոգեբանական խաղին, սկսում են իրենք ևս իրենց հասարակության մեջ քարոզել, որ առանց Թուրքիա կկորեն, կգնան։Եվ որ ավելի լավ է Թուրքիայի հետ բարեկամանան, քան մնան առնվազն ոխերիմ , քեն պահող հարևան։ Որպես կանոն այս խավը օրինակ է բերում հատկապես Թուրքիայի եվրոպական և սևծովյան հատվածի զարգացվածությունը, համեմատության մեջ դնում այնտեղի և իրենց երկրի կյանքը։ Միևնույն ժամանակ կա՛մ միտումնավոր, կա՛մ անգիտակցաբար աչքաթող անում Թուրքիայի արևելյան, հարավ-արևելյան նահանգները, որոնք քրդաբնակ են։ Թուրքիան այս նահանգներում ունի զարգացվածություն բացառապես ճանապարհների տեսքով։ Իսկ բնակչության առումով նույնիսկ կրթություն չի ապահովում, քանի որ այնտեղ ապրում են քրդեր, ոչ թե թուրքեր։

Այս նույն քաղաքականության կրկնօրինական է վարում այսօր նաև Ադրբեջանը։ Եթե Բաքուն մի կողմ թողեք և ուսումնասիրեք թալիշաբնակ շրջանները, ապա ձեզ կթվա թե հայտնվել եք 20-րդ դարասկզբի բնակավայրում։

Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս պետք է պահի իրեն, որպեսզի չընկնի այս երկու թշնшմի պետությունների ոչ հոգեբանական, ոչ էլ ուղղակի հարձակման տակ։

Մենք այս երկրների համար որքան փակ լինենք, այնքան մեր շահերից է բխում, որքան իրենց շրջանցենք, այնքան մեր շահերից է բխում։ Մենք դեռևս չունենք ոչ միայն բավարար ռեսուրս , այլ ընդհանրապես ռեսուրս, որպեսզի դիմագրավենք այս երկու թշնшմի պետությունների հոգեբանական գրոհները։

Երբ մենք կունենանք ամբողջությամբ վերականգնված բանակ, հզոր սպառազինություն, հզոր միջազգային հարաբերություններ,  միջազգային գործընկերային հարաբերություններ, տարբեր միջազգային կազմակերպություններում ղեկավար պաշտոններ, այ այդ ժամանակ կարող ենք որոշակի թուլացնել փակ դռների քաղաքականությունը և գործել ըստ այդ ժամանակի պահանջների։ Իսկ հիմա մենք պետք է կտրականապես հրաժարվենք որևէ կերպ Ադրբեջանի, առավել ևս Թուրքիայի հետ որևէ հարաբերություն ստեղծելու գաղափարից։ Այն կարող ենք սկսել միայն վերը թվարկված գործոնների առկայության դեպքում։

 

Կարեն Հովհաննիսյան