Բայդենը պահանջել է Ուկրաինային տրամադրվող հետախուզական օգնության մասին արտահոսքերի դեմն առնել

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզական գործակալություններից և Պենտագոնից պահանջել է փակել Ուկրաինային հետախուզական օգնության մասին տեղեկատվության արտահոսքը, հայտնում է NBC-ն։

Նշվում է, որ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսի, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում Բայդենը նման մի շարք հրապարակումներ անվանել է «հակաարդյունավետ» և « մեր նպատակներից շեղող»։

«Բայդենը հասկացնել է տվել, որ արտահոսքերը պետք է դադարեցվեն», – հեռուստաալիքը մեջբերում է վարչակազմի անանուն պաշտոնյայի խոսքերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Նյու Յորք Թայմս»-ը,  Վաշինգտոնը գաղտնի կերպով «իրական ժամանակում» տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ներառյալ ռուսական զորքերի տեղաշարժի մանրամասները հատուկ գործողության երկրորդ փուլի մասին հայտարարությունից հետո։ Հրատարակչության տեղեկություններով՝ ուկրաինացի պաշտոնյաները այս տվյալները համակցել են սեփական հետախուզական տեղեկատվության հետ՝ «հրետանային գնդակոծություն և այլ հարձակումներ իրականացնելու համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։