Ընդդիմադիրները Արցախի դրոշը տեղադրեցին ԱԳՆ մուտքի մոտ

ԱԳՆ-ի շենքին ցուցարարները մոտեցան «ա-մոթ» վանկարկելով․ այնուհետև Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ շենքում պետք է Արցախի դրոշը լինի, և որ մի քանի հոգով դրոշը կտանեն տեղադրելու շենքում։ Սակայն ցուցարարները բուռն արձագանքենքեցին և հետևեցին Սաղաթելյանին։ Ոստիկանները չկարողացան դիմադրել ցուցարարներին։

Արցախի դրոշը տեղադրեցին ԱԳՆ-ի մուտքի մոտ․ հիմա Իշխան Սաղաթելյանը հորդորում է ցուցարարներին դուրս գալ ԱԳՆ-ի շենքի բակից։ Ցուցարարներն այս պահին ԱԳՆ մոտ վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։