Բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են․ Ոստիկանություն

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:

Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»։