«Արևմուտքը» ահաբեկչության է անցել․ ԱԴԾ-ն կանխել է հեռուստալրագրողների դեմ մահափորձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, հայտարարել է, որ ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի դեմ մահափորձը:
ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում ավելի ուշ հստակեցրել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է։ Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է նեոնացիստների ձերբակալության մասին, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրողի սպանությունը:
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտից առգրավվել է «Մոլոտովի կոկտեյլ» տեսակի 8 հրկիզող սարք և այլ զենքեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և ատրիբուտիկա։
Ռուսական լրատվամիջոցները, անդրադառնալով ԱԴԾ կողմից կանխված ահաբեկչությանը, նշում են, որ բացի Վլադիմիր Սոլովյովից ձերբակալված նեոնացիստները քննարկել են նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և հայտնի հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի սպանությունը։

