Վաղը՝ ժամը 11։30 Տիգրանաշենից դեպի Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա օրերի քայլերը
Վաղը՝ ժամը 11։30 Տիգրանաշենից դեպի Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը, դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից Բաշ-Ապարանից ևս մեր արժանապատիվ հայրենակիցները խմբերով, քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ Այս մասին իրազեկման ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են տարբեր բնակավայրերում, գյուղերում, ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին և ամսի 1-ին հասնելու են Երևան։ Այդ ընթացքում մենք միասին մենք ամեն օր Երևանում կամզակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր։
Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել։ Մայիսի 1-ին մինչև մեր խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։

