ՌԴ-ը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը

Ռուսաստանի Դաշնությունը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը, նշելով, որ այդպիսի քայլերը չեն օգնում ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։ Այս մասին «Россия 24» հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«ԱՄՆ-ն պատրաստվում է 800 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Ուկրաինային։ Նման քայլը չի նպաստում դիվանագիտական լուծմանը, մենք պահանջել ենք դադարեցնել այն», – ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները պարբերաբար զենքժզինամթերք են մատակարարում Ուրկաինային։