Հայերին ուղղված «գորշ գայլերի»՝ Չավուշօղլուի ժեստից հետո Թուրքիայի դեսպանին Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչել է
Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին՝ հայերին ուղղված «գորշ գայլերի»՝ Մևլութ Չավուշօղլուի ժեստից հետո, գրում է Ուրուգվայի հայկական խորհուրդը։
Դեսպանը Ուրուգվայի ԱԳՆ պետք է ներկայանա ապրիլի 25-ին։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

