Բազմահազարանոց Ջահերով երթն անցնում է Երևանի կենտրոնական փողոցներով (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակից քիչ առաջ մեկնարկած ջահերով բազմամարդ երթի առջևից քայլում են հոգևորականները: Այս պահին ջահակիրներն անցնում են Մաշտոցի պողոտայով, սակայն վերջին շարքերը դեռ Ամիրյան փողոցում են: Նշենք, որ երթին մասնակցում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Հանրապետության հրապարակում մինչև երթի սկսվելը ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահն Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, նշելով, որ 1999 թվականից ամեն տարի անցկացվող երթն այս տարի վերաիմաստավորվել է, քանի որ գոյութենական վտանգների առջև ենք:
Նա հրապարակից դիմեց Արցախում և Սփյուքում ապրող հայությանը` կոչ անելով միասնական պայքարի:






