Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը որոշվել է․ Ալիևը՝ Միշելին

Իլհամ Ալիևը Շառլ Միշելի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը որոշվել է։

ԵՄ ղեկավարի հետ այսօր կայացած հեռախոսազրույցների ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին, հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։