Ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը. Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին (տեսանյութ)
Լրագրողները Հանրապետության հրապարակում ՀՀ երրորդ նախագահին հիշեցրին, որ 4 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդը ցնծում էր նույն Հրապարակում Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո, ի՞նչ զգացումներ ունի այժմ դրա հետ կապված։
«Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ։ Բայց, ցավոք սրտի, այսօր 2018-ին ցնծացող ժողովուրդը ողբում է եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների, կազմաքանդված բանակի համար… Եվ այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»։

