Գոյության միակ երաշխիքը ազատությունն է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստրը՝ Գոհար Գորգիսյանն է։

Գոհար Գորգիսյանը հանդես է եկել «Մի ծաղկով գարուն» նախաձեռնությամբ, որը բավականին մեծ հնչեղություն ստացավ մեզանում։ Նա խոսեց նախաձեռնության նպատակի, հնչող արձագանքների և համախոհների մասին՝ ընդգծելով, որ այդ պայմանական մեկ փամփուշտը կարող է փրկել զինվորների կյանքեր։

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև մեր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի գործունեությանն ու նվիրմանը, և զուգեհեռներ տանելով այսօրվա մեր կքած իրականության հետ, Գոհար Գորգիսյանը վստահություն և հույս հայտնեց, որ եթե մենք դադարենք սգալ, ապա կհաջողենք ու կհաղթանակենք։

Մանրամասները՝ տեսանյութում