Հույները դժգոհում են հակառուսական պատժամիջոցների պատճառով թանկացումներից
Աննախադեպ լայնածավալ հակառուսական պատժամիջոցները և էներգակիրների գների աճը ծայրահեղ բացասական ազդեցություն են ունենում Հունաստանի վրա և ստիպում մարդկանց փոխել իրենց ապրելակերպը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են երկրի բնակիչները։
Ապրիլի 8-ին Եվրամիությունը հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ներդրման մասին։ Այն ներառում է ածխի և այլ պինդ հանածո վառելիքի ներմուծման արգելք, չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին ԵՄ ներմուծման ռուսական մասնաբաժինը կազմել է. գազ՝ մոտ 45 %, նավթի հումք՝ 27 %, ածուխ՝ 46 %։ Այս քայլը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճին ողջ Եվրոպայում:
«Իրավիճակը շուտով անտանելի կդառնա շատ սպառողների, հատկապես ցածր եկամուտ ունեցողների համար: Շատերը կարող են ստիպված լինել կրճատել հիմնական ծախսերը՝ իրենց ամսական ընտանեկան բյուջեն հավասարակշռելու համար», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է 44-ամյա տնտեսագետ Մանոլիս Մպերնիդակիսը:

