ԵԽ ղեկավար Շառլ Միշելը ժամանել է Կիև
Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Իր ժամանման մասին քաղաքական գործիչը հայտնել է «Թվիթեր»–ում՝ գրառմանը կից լուսանկար հրապարակելով Կիևի երկաթուղային կայարանից։
«Այսօր՝ Կիևում: Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Միշելը սոցցանցում։
Կայարանում Եվրոպական խորհրդի ղեկավարին դիմավորել են Ուկրաինայում ԵՄ դեսպան Մատի Մաասիկասը և եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
Միշելը հանդիպումներ կունենա ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների հետ, չեն բացառվում նաև բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

