ԵԽ ղեկավար Շառլ Միշելը ժամանել է Կիև

Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Իր ժամանման մասին քաղաքական գործիչը հայտնել է «Թվիթեր»ում՝ գրառմանը կից լուսանկար հրապարակելով Կիևի երկաթուղային կայարանից։

«Այսօր՝ Կիևում: Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Միշելը սոցցանցում։

Կայարանում Եվրոպական խորհրդի ղեկավարին դիմավորել են Ուկրաինայում ԵՄ դեսպան Մատի Մաասիկասը և եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

Միշելը հանդիպումներ կունենա ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների հետ, չեն բացառվում նաև բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։