ՌԴ ԱԳՆ-ում խոսել են ԵԱՏՄ երկրների՝ դոլարով հաշվարկներից հրաժարվելու ցանկության մասին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները փորձում են կտրվել դոլարից, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառման և դոլարի օգտագործումից հեռանալու հարցերին»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ նույնիսկ մինչև Արևմուտքի աննախադեպ սահմանափակող միջոցներ կիրառելը ռուսական ֆինանսական և բանկային համակարգի դեմ, ազգային արժույթների տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում գերազանցել է 70 %-ը։

