Վանաձորում և Արարատում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի նորման

Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Արարատում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝  2022թ. փետրվարին երկու քաղաքներում էլ փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.1 անգամ:

Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը օդում եղել են նորմայի սահմաններում: