Սոցցանցերի ադրբեջանական տիրույթը հեղեղված է ՌԴ պատգամավոր Դելյագինի նոր տեսահոլովակով, որտեղ վերջինս ներողություն է հայցում ադրբեջանցիներից

Իրանագետների տելեգրամյան ալիքը գրում է․

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթը հեղեղված է ՌԴ պատգամավոր Դելյագինի նոր տեսահոլովակով, որտեղ վերջինս ներողություն է հայտնում ադրբեջանցիներին և առհասարակ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, ովքեր վախեցել են իր երեկվա հայտարարությունից։ Դելյագինի երեկվա հայտարարությունը, կապված Ադրբեջանի նավթարդյունաբերական համակարգը ոչնչացնելու առաջարկի հետ, խիստ քննադատության է արժանացել նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դ. Պեսկովի և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի կողմից։ Հատկանշական է, որ նշված անձնանց քննադատությունները և Դելյագինի տեսահոլովակը մեծ ոգևորություն են առաջացրել Ադրբեջանում՝ քաղաքական շրջանակների և լայն հասարակության շրջանում։