Երեկ զոհված Իշխանը հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում, որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը․ News.am
Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը:
«Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում, որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմեց նա:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

