Կուլեբան հերքել է Էրդողանի՝ բանակցային չորս կետերի շուրջ համաձայնության գալու մասին հայտարարությունը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարության վերաբերյալ, թե Ռուսաստանն ու Ուկրաինան որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել։
«Մեր երկիրն անկեղծորեն երախտապարտ է թուրքական կողմին և հատկապես նախագահ Էրդողանին քաղաքական և հումանիտար օգնության, ինչպես նաև պատերազմին վերջ տալուն ուղղված դիվանագիտական ջանքերի համար։
Միաժամանակ, կարևոր է օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։
Թուրքիայի նախագահի նշած չորս կետերի շուրջ Ռուսաստանի հետ կոնսենսուս չկա. մասնավորապես, ուկրաիներենը Ուկրաինայում միակ պետական լեզուն է և կլինի։
Ընդհանուր առմամբ, բանակցությունների առանցքային թեմաները չորս կամ այլ կետերի դասակարգելը ճիշտ չէ։ Պատվիրակությունների ենթախմբերում միաժամանակ քննարկվում են բազմաթիվ հարցեր։
Բանակցային գործընթացը շատ բարդ է. Ուկրաինայի պատվիրակությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել և չի հրաժարվում իր պահանջներից։ Մենք առաջին հերթին պնդում ենք հրադադարի, անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին։
Ուկրաինան կշարունակի իր երկխոսությունը Թուրքիայի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ուկրաինական հողում խաղաղությունը վերականգնելու համար։
Հուսով ենք, որ Թուրքիան, որպես Ուկրաինայի բարեկամ և ռազմավարական գործընկեր, նույնպես կշարունակի իր աջակցությունը բոլոր ուղղություններով»։

