Ու՞ր էին ՄԱԿ-ն ու մանդատ ունեցող այլ կազմակերպությունները, երբ Արցախում ագրեսիա էր, հումանիտար աղետ ու ջարդ․․․

Միջազգային կազմակերպությունների, նաև միջազգային հանրության կրկնակի ստանդարտներն ուղակի նողկալի են։ Բայց առաջին հերթին վնասում են հենց իրենց, իրենց հեղինակությանը, թղթի վրա արձանագրած իրենց առաքելությանն ու հանձնառություններին։ Թղթի վրա․․․

Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ողջ միջազգային հանրույթն ու կազմակերպությունները խուլ և կույր էին․ մեր շահերը չէի՞ն համընկնում, թե՞ դժվար էր տեսնել թուրքական ագրեսիան, վարձկան ահաբեկիչներին, բայրաքտարների տակ զոհվող մեր հազարավոր երիտասարդներին, ֆոսֆորային ռումբերն ու հումանիտար աղետը, հազարավոր փախստականներին, մշակութային և մարդկային ջարդը․․․

Ու մեր արյան հետքերն ու հայկական շունչը դեռ պահած Շուշիում երեկ ՄԱԿ-ի դրոշն են ծածնում՝ այդպիսով ՄԱԿ-ի ներկայացուցիչները լեգիտիմացնելով ցեղասպան թուրքին։

Վայրկյան առաջ ուզում եմ, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, բայց ու՞ր էին ՄԱԿ-ն ու մանդատ ունեցող այլ կազմակերպությունները, երբ Արցախում ագրեսիա էր, հումանիտար աղետ ու ջարդ․․․

 

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից