Ադրբեջանում ապաստանած ուկրաինացիների թվաքանակի մասին

Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը հրապարակել է տեղեկություններ վերջին 15 օրերի ընթացքում Ադրբեջան ժամանած ուկրաինացիների թվաքանակի մասին։

Ըստ այդ ծառայության՝ վերջին 15 օրերի ընթացքում Ադրբեջան է ժամանել 2800 ուկրաինացի, որի արդյունքում Ադրբեջանում գտնվող ուկրաինացիների ընդհանուր թիվը հասել է 6800-ի։

Հետաքրքիր է այն, որ սեփական քաղաքացիների համար սահմանները փակած երկիրը ակտիվ կերպով ընդունում է ուկրաինացիների։ Հատկապես վերջին օրերին լուրեր ու տեսահոլովակներ են տարածվում ՌԴ-Ադրբեջան և ՌԴ-Իրանի սահմանային անցակետերից։ Հաղորդվում է, որ հիմնականում ՌԴ-ից Ադրբեջան վերադարձող հազարավոր ադրբեջանցիների համար սահմանները պահվում են փակ։ Այս պահին սեփական երկրի սահմաններից այն կողմ մնացած ադրբեջանցիները տեղավորվել են հիմնականում Դերբենդ և Գայթաղ բնակավայրերում։

 

Աղբյուր՝ @Arm_Iranologists