Կադիրովը դիմել է Ուկրաինայի ԱԱԾ-ին ու ԶՈւ-ին (տեսանյութ)

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը դիմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը և Զինված ուժերին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինայի չեչեն քաղաքացիների առևանգումները և անհայտ ուղղությամբ տանելը, որոնց միակ մեղքը նրանց ազգությունն է։

Կադիրովը վստահեցրել է, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այս նացիստական ​​դրսեւորումների մեջ, կհայտնաբերվեն ու կպատժվեն, հնարավոր է՝ «նույն կերպ»։