Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության Թվիթերյան էջը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը: