Սա այն ամենն է ինչ պետք է իմանաք սորոսական-լևոնանիկոլական պատգամավոր Սոնա Ղազարյանի երազած Հայաստանի մասին․ Խոջաբաղյան
Կոլեկտիվ «Արևմուտքը» փորձում էր ավիաշրջափակման ենթարկելլ ՌԴ-ին՝ չեղարկելով չվերթները և այլն…
Դրա ֆոնին մի բան հիշեցի, որ հիմա ուզում եմ պատմել։
Ուրեմն, 2018 թվականին Արշակ Զաքարյանը ծանոթացրեց ինձ Վահագն Վերրմիշյանի հետ։
Կարճ ժամանակահատվածում բավականին մտերմացանք ու հաճախ էինք տեսնվում, մտքերով փոխանակվում։ Վերմիշյանն ընդհանրապես քայլող հանրագիտարան է, գիտելիքի ու նոր գաղափարների շտեմարան, ումից անընդհատ կարելի էր նոր ու հետաքրքիր բան իմանալ՝ պրակտիկ նշանակության գլոբալ նախագծեր և այլն։ Բայց հիմա կոնկրետ մի գաղափարի մասին եմ ուզում պատմել։ Հերթական հանդիպման ժամանակ խոսում էինք ավիացիայից, ու, Դոմոդեդովոյի 2 տերմինալ վերանորոգած, Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետ աշխատած (նրա կարիերայի մասին առանձին կարելի է մի ծավալուն նյութ գրել, դա մի ուրիշ անգամ) Վերմիշյանը պատմեց, որ, օդանավակայանի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ուսումնասիրել է ավիաշուկան և այդ բիզնեսը, ինչի արդյունքում եկել այն եզրահանգման, որ Հայաստանը կարող է եւ պե՛տք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը խոշորագույն ավիահանգույց դառնալու համար։
Նախ, լինելով շրջափակված ու լեռնային ռելիեֆով պետություն, դա լավագույն ապաշրջափակման տարբերակը կարող էր դառնալ, եւ երկրորդ՝ նաեւ հսկայական եկամուտներ բերել Հայաստանին, քանի որ հեռավոր Արեւելքից դեպի Եվրոպա (եւ ոչ միայն) չվերթները կարող էին միջանկյալ հանգույց դիտարկել Հայաստանը՝ վերալիցքավորման եւ դադարի համար՝ նպաստելով, որ տարեկան շրջանառությունը մի քանի հազար անգամ աճի։
Մի խոսքով, էս ամենը լսելուց հետո, առաջարկեցի կազմակերպել հանդիպում քաղավիացիայի պատասխանատուների հետ։ Իմ կապերով դա նախաձեռնեցի, հանդիպումը տեղի ունեցավ, որի շրջանակներում պատասխանատուներին ներկայացվեց գաղափարը, ինչպես նաեւ, որպես լրացում՝ Զվարթնոց օդանավակայանի շենքը պահպանելու անհրաժեշտությունը և դա իրականացնելու հնարավորությունները։
Բնականաբար, հայատյաց Նիկոլի Հայաստանում, այդ ծրագիրը կյանքի կոչելու փոխարեն հիմնովին ավիրվեց քաղավիացիայի ոլորտը, իսկ Վերմիշյանին շուրջ 2 տարի է անհիմն ու առանց դատ պահում են կալանքի տակ. համ հրաժարվում են գրավի դիմաց ազատ արձակել, համ էլ անընդհատ ու հիմար պատճառաբանություններով դատը հետաձգում են։ Դե իսկ Նիկոլի ու Լեւոնի սրտի օլիգարխ Գռզոն էլ ներխուժել է ավիաբիզնես…
Սա այն ամենն է ինչ պետք է իմանաք սորոսական-լեւոնանիկոլական պատգամավոր Սոնա Ղազարյանի երազած Հայաստանի մասին…
Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

