Հայտնի է, թե որտեղ տեղի կունենա ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
Ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելովեժյան թավուտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ այդտեղ են ստորագրվել այն համաձայնագրերը, որոնցով վերջ է դրվել ԽՍՀՄ-ին։
«Բելտա» գործակալությունը հայտնում է, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր։ Բանակցությունները կայանալու են նույն կազմով։

