Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 2-ի երեկոյան, սակայն ժամը դեռ որոշված չէ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ տեղի կունենան, սակայն կողմերը դեռ չեն պայմանավորվել ժամի շուրջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։
«Բանակցությունները չեղյալ չեն հայտարարվել, սակայն դրանց ժամանակը հետաձգվել է, դրանք կարող են տեղի ունենալ մարտի 2-ի երեկոյան կամ ավելի ուշ»,- ասել է աղբյուրը։
Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։ Այն տևեց գրեթե հինգ ժամ։

