Չինաստանը չի աջակցի SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը
Պեկինը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար, և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին։

