Բացի վարդագույն երազանքներից գոյություն ունի դառը իրականություն, որի հետ ուզենք թե չուզենք՝ այնուամենայնիվ պետք է հաշվի նստենք

Ես չեմ հասկանում այն աղմուկը, որը տիրում է «հպարտ քաղաքացիների» և հասարակ հայերի մոտ։

Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց բացի վարդագույն երազանքներից գոյություն ունի դառը իրականություն, որի հետ ուզենք թե չուզենք՝ այնուամենայնիվ պետք է հաշվի նստենք։

Երբ մենք պահանջում ենք շուրջ բոլորից,որ մեր շահերը և հետաքրքրությունները հաշվի առնեն, իսկ մե՞նք, որպես սպետություն «լայաղ» անո՞ւմ ենք մեր երկրի շահերը պաշտպանել։

ՈՉ՛՛՛

Երբ մենք, որպես պետություն պահանջում ենք մեզ հարգել և հաշվի նստել մեզ հետ, իսկ մենք այսքանից հետո հարգո՞ւմ ենք ինքներս մեզ։

ՈՉ՛՛՛

Օտարը տեսնում է միայն իրական պատկերը,այսինքն տեսնում է ,որ մենք մեր ձեռքով նետում ենք մեր երկիրը և մեր ազգի ապագան թուրքադրբեջանական բարբարոսների երախը ՜ անվանելով պեռության ոչնչացումը և ազգային ինքնասպանությունը «խաղաղության դարաշրջան»։

Օտարը տեսնում է,որ հենց խոսքը գնում է Հայաստանի կամ Արցախի կենսական շահերի համար պայքարելու մասին,մենք կլորացնում ենք մեր աչքերը և դողդողալով բղավում ենք ֊Վվվաաայյյ,ինչ ուզումա լինի,ինչ ուզում են անեն, մենակ պատերազմ չլինի։Վայ ,Վայ,Վայ։

Ընդ որում,օտարը շատ լավ հասկանում է ,որ մենք այս անողնաշար և ապազգային քաղաքականությամբ պատերազմը ինքներս ԱՐԴԵՆ բերել ենք մեր տուն։

Օտարը նայում է մեզ և մտածում է, հայերը իրականում չեն հասկանում ,որ գնում են դեպի պետության ապամոնտաժում և ազգային կոտորած ,թե հայերը պարզապես հոգնել են դիմադրել իրենց ոչնչացնողներին և հետևաբար որոշել են ազգովի կործանվել։

Իմացեք միայն մի բան,ոչ ոգ մեր տեղը մեր արժանապատվության,պատվի,հաշերի և ապագայի համար կռիվ չի տալու, եթե մենք ինքներս հրաժարվում ենք պայքարել։

Ոչ ոգ մեզ չի հարգի ,որպես պետություն և ժողովուրդ, մինչև մենք ինքներս մեզ չհարգենք։

Եվ ոչ ոգ մեզանից շատ չի սիրելու մեր Հայաստանը և Արցախը։

Հարգի քեզ և կլինես հարգված։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից