«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ԿԸՀ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ընտրություններին մասնակցության համար առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է՝ ժամը 18:00-ն:

