Արժևորում եմ Արման Թաթոյանի իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Նա մասնավորապես գրել է

«Այսօրերի կարևոր հանդիպումներից մեկը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակության հետ էր:

Բարձր եմ գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

Արժևորում եմ Արման Թաթոյանի իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված էր առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը:

Վստահ եմ, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության: