Եթե նայենք այս պատկերին, կտեսնենք, որ Հայաստանը լքողների թիվը մոտավորապես երկու անգամ ավելի է եղել 1992-1998թթ., քան 2008-2017թթ. ընթացքում

Եթե նայենք էս պատկերին, կտեսնենք, որ Հայաստանը լքողների թիվը մոտավորապես երկու անգամ ավելի է եղել 1992-1998թթ., քան 2008-2017թթ. ընթացքում։

Բնականաբար կարելի է հազար բան ասել ու հազար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ գտնել տեղի ունեցածը բացատրելու համար։

Բայց ինչն է զարմանալին. առաջինում իշխողի համակիրը 2017թ. մարտին ահա այսպես էր գնահատում իրավիճակը 2008-2017թթ. առնչությամբ՝ Սերժ Սարգսյանին գրեթե համեմատելով Շահ Աբբասի հետ և միաժամանակ ոչ մի խոսք առաջինի մասին։

«Հայաստանի հայաթափման իմաստով Սերժ Սարգսյանի ու իշխող ՀՀԿ-ի ինը տարիները որոշակի նմանություններ ունեն 1603-1605 թվականների հետ, երբ պարսից Սեֆյան դինաստիայից Շահ Աբասը Կարսից մինչև Նախիջևան՝ ողջ Արարատյան աշխարհը, հայաթափ արեց՝ բնիկ ժողովրդին քշելով Արաքսի այն ափ՝ դեպի իր նոր մայրաքաղաք Սպահան։ Մոտ 64 հազար հայ ընտանիքներ քշվեցին դեպի Պարսկաստանի կենտրոնական հատված կամ 300-350 հազար հայություն։

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանից հեռացել է 350 հազար հայ։ Անշուշտ, ոչ Սարգսյանը անձամբ, ոչ է ՀՀԿ-ն որպես կառույց Հայաստանի բնակիչներին ստիպողաբար պանդխտության չի քշել, ինչպես Շահ Աբասը երեք դար առաջ։ Բայց վերջնարդյունքը նույնն է։ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանը գրանցել է սարսափելի սոցիալ-տնտեսական արդյունքներ, ինչը, ինչպես նաև ապագայի հանդեպ հավատի բացակայությունը, հայաստանցիներին ստիպել է բռնել պանդխտության ճամփան»։

Եթե վերջնարդյունքով է, ապա 1992-1998թթ. վերջնարդյունքը շատ ավելի վատ է, կրկնակի վատ է։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից