Ընդունվում են հետազոտական դրամաշնորհների հայտեր ԱՄՆ պետքարտուղարության լավագույն ծրագրերից մեկի 2022թ․ շրջափուլի համար․ դեսպանություն

Ընդունվում են հետազոտական դրամաշնորհների հայտեր ԱՄՆ պետքարտուղարության լավագույն ծրագրերից մեկի՝ Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնության (YTILI)   2022թ․ շրջափուլի համար։
Ծրագիրը նախատեսված է եվրոպական տարածաշրջանի երիտասարդ ձեռներեցների համար։

Ներկայացրե՛ք ձեր հայտը և համալրե՛ք այն երեք հարյուրից ավելի երիտասարդների շարքերը, որոնք արդեն առիթ են ունեցել կատարելագործել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու մասնագիտական կապեր հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար բիզնեսների հետ։

Սա աճի ու ապագան կերտելու հնարավորություն է ձեզ համար։

Մանրամասն տեղեկությունների ու հայտի լրացման ցուցումների համար տես՝ այստեղ

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն