Նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը. Հայկ Կոնջորյան
Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ է ավարտվել ՔՊ խմբակցության հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ և թեկնածության առաջադրման սահմանած ժամկետում կներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

