Բուլղարիան չի մասնակցի Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական գործողություններին
Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ բուլղարացի ոչ մի զինվոր չի մասնակցելու Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցելու որևէ հակամարտության կամ Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում գործողության՝ առանց խորհրդարանի կամ կառավարության որոշման: Այո, միանշանակ նման հավանականություն հիմա չկա»,- ասել է Յանևը:

