Գերությունից վերադարձած 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել
Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը 6 հայրենադարձված ռազմագերու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ ԶՔԳՎ-ից։
«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված վերոնշյալ քրեական գործի քննության շրջանակներում, 16.11.2021թ գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը հանդիսանում են սպաներ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

