Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց

Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաև Ադրբեջանի մի մասը՝ Ղարաբաղը։

Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաև ցցց-ը։

Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա՝ թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարևան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։

Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաև շատ կարևոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու և որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից