ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունվարի 3-ին, 4-ին, 5-ին և 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելությունը հնարավոր է բացառապես անհետաձգելի լուծում պահանջող հյուպատոսական ծառայությունների (ՀՀ վերադարձի վկայականի տրամադրում, օտարերկրյա պետություններում ՀՀ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգում՝ հրատապությունը հիմնավորող պայմանների առկայության պարագայում) մատուցման համար։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

