Ի՞նչ հարց էր ուղղել «Առավոտ»-ը, որին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ընթացքում «Առավոտի» հարցն անտեսվեց: Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ գրելով․
«Նիկոլ Փաշինյանին հղել էինք այս հարցը. «Պարո′ն Փաշինյան, Դուք՝ որպես լրագրող և խմբագիր կփաստեք՝ լրագրողի հարցը չպետք է ենթադրի «այո» կամ «ոչ» պատասխան, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ Ձեր նախորդ հրապարակային հայտարարությունները՝ թույլ տվեք հարցնել՝ Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել, թե՝ ոչ: Ի՞նչ է հարկավոր, որպեսզի պատերազմից հետո՝ տարածաշրջանային զարգացումների ներկայիս փուլում, այդ հարցի պատասխանը Դուք՝ որպես երկրի ղեկավար վերջապես ստանաք: Առավել ևս, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Դուք ինքներդ էիք հայտարարել, որ 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը»»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

