«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ 11 նոր բժշկական սարքավորումներ ունի (տեսանյութ)
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ: Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով: Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:

