Անդրանիկ Պետրոսյան․ Հիշենք մեր հերոսներին, որոնց կյանքի գնով այսօր կա Արցախը, կա հայկական պետականությունը
Արցախցի 27-ամյա Անդրանիկ Պետրոսյանը ավելի քան 6 տարի ծառայում էր բանակում։ Նրա զենքը ականանետն էր։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Անդրանիկը հերթական արձակուրդում էր, երբ պատերազմի բոթը հասավ։ Սուրճ էր խմում, կիսատ թողեց ու հագավ զինվորական համազգեստը։ 44 օր Անդրանիկ Պետրոսյանը կռվել է նախ Հադրութում, ապա տեղափոխվել Մարտունի։
Թշնամու գնդակից Անդրանիկը զոհվեց նոյեմբերի 9-ին՝ հրադադար հաստատելուց հետո։ Ամուսնացած չէր, բայց ուներ հարսնացու։ Մայրը գնել էր ամուսնական մատանին ու անհամբեր սպասում էր որդու նշանադրության արարողությանը, բայց մոր ծննդյան օրը՝ նոյեմբերի 10-ին միակ որդու՝ Անդրանիկի դին հանձնեցին ծնողին։
Հիշենք մեր հերոսներին, որոնց կյանքի գնով այսօր կա Արցախը, կա հայկական պետականությունը, կա ապրելու և բզկտված հայրենիքը ոտքի կանգնեցնելու, կորցրածը ամեն գնով վերադարձնելու կամքը։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։

